MediaSchool

Դասընթացները «Մեդիա դպրոցում»

Լրագրողների
պատրաստման
դասընթաց

Լրագրողների պատրաստման դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք ուսումնառության ընթացքում կկիրառեն մեդիա դպրոցի գործընկեր՝ Newinfo.am լրատվական-տեղեկատվական հարթակում։

Դասընթացների ընթացքում ուսումնասիրվող առարկաներ են․/առարկաների ցանկը սպառիչ չէ/

  • Լրագրության հիմունքներ
  • Անկախ լրագրողի գործունեության առանձնահատկությունները
  • Լրագրողական էթիկա և իրավունքներ
  • Խոսքի վարպետություն,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններ

Լրագրողների
վերապատրաստման
դասընթաց

Լրագրողների վերապատրաստման դասընթացիը թույլ կտա լրագրության ոլորտում արդեն որոշակի փորձ ունեցող մասնագետներին կատարելագործել իրենց հմտությունները, ավելի արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը, ճիշտ կառավարել ժամանակը, տեղեկատվությունը հասարակությանը մատուցելու հմտությունները կատարելագործել։

Լրագրողների վերապատրաստման դասընթացների ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները իրենց փորձով, տարիների ընթացքում ձեռք բերված հմտություններով, ինչպես նաև տեղեկատվության ստացման, հայտնաբերման, մշակման և մատուցման մեթոդիկաներով կկիսվեն մասնակիցների հետ, ինչը թույլ կտա ուսանողներին կարճ ժամանակահատվածում յուրացնել այն ամենն, ինչը ձեռք բերելու համար տարիներ կպահանջվեին։

Փորձի փոխանակումը միշտ է արդի, քանզի այն հնարավորություն է ընձեռում երիտասարդ սերնդին ժամանակ խնայել ավագ սերնդի փորձի հաշվին։