MediaSchool

Մեր մասին

Կարևորելով լրագրողի դերն ու նշանակությունը հասարակությունում, նկատելով մեդիա դաշտի առկա խնդիրներն ու որակի ոչ բարձր մակարդակը՝ մեդիա դպրոցի գլխավոր նպատակն է․

Պատրաստել և վերապատրաստել որակյալ մասնագետների, որոնք կկարողանան իրենց ուրույն խոսքն ասել մեդիա ոլորտում

Ոլորտում ստեղծել մրցունակություն, ինչը նախատեսում է որակի բարձրացում

Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները՝ սովորելու, արարելու և ներկայանալու համար

Առավելությունները

Մեդիա դպրոցը համագործակցում է Newinfo.am լրատվական հարթակի հետ, որը լրագրողին հնարավորություն է տալիս ուսման հետ համատեղ, ծավալել լրագրողական գործունեությություն և ապահովել որոշակի ֆինանսական եկամուտներ։

Բացի այն, որ մեդիա դպրոցում դասավանդում են ոլորտի առաջատար մասնագետները, մեր ուսանողները հնարավորություն կունենան հանդիպել տարբեր ոլորտների այլ հայտնի մարդկանց հետ, որի շրջանակներում կկարողանան, նաև ռեպորտաժներ պատրաստել վերջիններիս հետ։

Բավարար գիտելիքը՝ յուրաքանչյուր անձի դարձնում է ոլորտի առաջատար։